Ռուսաստանը Ուկրաինան շրջանցող երկաթգիծ կկառուցի
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը հաստատել է այն տեղեկատվությունը, թե Ռուսաստանը ցանկանում է ուկրաինական տարածքը շրջանցող երկաթուղի կառուցել: Այդ մասին հաղորդում է rbc.ru կայքը:
Յակունինը նշել է, որ տվյալ ծրագրի իրականցման համար կպահանջվեն մեծ ֆինանսական ռեսուրսներ և երկաթուղին կկառուցվի համապատասխան ֆինանսավորման առկայության պարագայում:
Դեռևս մարտ ամսին ընկերությունը հանդես էր եկել առաջարկությամբ Ռուսաստանի հարավում կառուցել երկաթգիծ, որը մի քանի հատվածներում չի հատի Ուկրաինայի տարածքը:
Պրոխորովկա-Ժուրավկա-Չերտկովո-Բատայսկ հատվածի շինարարության համար կպահանջվի 55 միլիարդ ռուբլի, իսկ շինարարությունը կտևի երկու տարի: