Երևանում կայանալու է Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը
Նոյեմբերի 24-26-ը Ռումինիայի ազգային կրթության նախարարի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Բուխարեստ` մասնակցելու «Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին: Այս մասին հայտնում են ԿԳՆ լրատվական ծառայությունից:
Պատվիրակության կազմում են` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, Երևանի Մ խիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի տեղակալ Սամվել Ավետիսյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտորի տեղակալ Ռուբեն Մարկոսյանը:
Համաժողովին Հայաստանը մասնակցելու է որպես համակազմակերպող երկիր: Միջոցառմանը քննարկվելու են 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր:
Համաժողովի ընթացում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդես կգա զեկույցով` Բոլոնյան գործընթացի համատեքստում մեր երկրի բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների ընթացքի, ինչպես նաև Եվրոպական Բարձրագույն կրթական տարածքի ապագայի վերաբերյալ:
Համաժողովին կմասնակցեն Բոլոնյան գործընթացի անդամ երկրների կրթության նախարարներ, ոլորտի քաղաքականության մշակողներ և հետազոտողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա