Ստեղծվել է թուրքական անօդաչու թռչող սարք «Bayraktar»
Թուրքական ընկերությունների կողմից նախագծված «Բայրաքթար» մարտավարական անօդաչու թռչող սարքն այդ երկրի զինված ուժերի կողմից բոլոր փորձարկումներն անցնելուց հետո, ընդունվել է սպառազիության համալիրում: Այս մասին հայտնում է «CNN Turk» լրատվականը:
2012 թվականի հունվարի վեցին սկսված նախագիծն իրականացվել է «Քալե» և «Բայքար» ընկերությունների կողմից: Թուրքական նախագծով արտադրված առաջին մարտավարական դասի անօդաչու թռչող սարքը նոյեմբերի 17-22-ը տևած փորձարկումներն, ըստ աղբյուրի, անցել է հաջողությամբ:
Տեղեկացվում է, որ նշյալ սարքն ի զորու է առաջադրանքներ կատարել ուժեղ սառնամանիքին ցերեկային թռիչքի ժամանակ 87 կմ/ժ դիմային քամու, իսկ գիշերը 37 կմ/ժ կողային քամու պայմաններում: Սարքն ինքնաշխատ է, ինչպես նաև վերելքի, վայրէջքի, կայանման և կիսաավտոմատ թռիչքի հնարավորություններ ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան