Գևորգ Հարությունյանի երրորդ մրցանակը
Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանն Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 262 մասնակիցների մեջ բաժանեց 2-6-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հարությունյանին շնորհվեց երրորդ մրցանակը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Կես միավոր ավելի է վաստակել գրոսմայստեր Պուրիա Դարինին (Իրան), որն էլ դարձավ մրցաշարի հաղթող:
Գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանի արդյունքն է 6,5, միջազգային վարպետ Աշոտ Նադանյանինը` 6 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում