Չարենցավանում ՀՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետի թեկնածությունը
Չարենցավան քաղաքում դեկտեմբերի 14-ին կայանալիք համայնքապետի ընտրություններում առաջադրվել է երկու թեկնածու: Հանրապետական կուսակցությունն առաջադրել է գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի թեկնածությունը: Վերջինս համայնքը ղեկավարում է 2007 թվականից:
Բազմամյա քաղաքապետի դեմ պայքարելու է անկուսակցական, ինքնաառաջադրված Արտավազդ Ալեքսանյանը: Նա «Կար-Կոր» ՍՊԸ-ի հեթափոխի պետն է:
Կոտայքում նույն օրը ՏԻմ ընտրություններ կանցկացվեն նաև Քաղսի համայնքում: Այստեղ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք թեկնածու, բոլորն էլ՝ ինքնաառաջադրված:
Հանրապետական երկու թեկնածուներից մեկը գործող համայնքապետ Սեդրակ Դավթյանն է, նա էլ համայնքապետի պաշտոնում աշխատում է արդեն յոթ տարի: Մյուս ՀՀԿ-ականը Սահակ Ալեքսանյանն է, ով աշխատում է «Ջրային հայելի» ՍՊԸ-ում: Երրոդ թեկնածուն մինչ գրանցվելը ինքնաբացարկ է հայտնել, նա անկուսակցական է, աշխատում է «Գազպրոմ» ընկերությունում:
Նախորդող հրապարակումներ՝
Տավուշի երկու համայնքում պաշտոնի համար կպայքարեն գյուղապետերը
22 տարի գյուղը ղեկավարող ՀՀԿ-ականը կրկին առաջադրվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները