Մելիք-Շահնազարյան. Հայ օդաչուների տարհանման գործողությունն իրականացրել է հատուկ նշանակության ջոկատայինների 4 հոգանոց խումբը
Հայ օդաչուների տարհանման գործողությունն իրականացրել է մեր հատուկ նշանակության ջոկատայիններից կազմված 4 հոգանոց խումբը։ Գործողության ընթացքում օգտագործվել է 3 տեսակի օդային սարք, որից մեկն առաջին անգամ է գործածվել մեր պրակտիկայում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն` անդրադառնալով ԼՂՀ զինված ուժերի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողությանը:
Նա նշեց, որ շատ լավ մշակված գործողություն են իրականացրել հատուկջոկատայինները:
«Մեծ ծավալի աշխատանք է տարվել: Տեղյակ եմ, որ նախ իրականացվել է տարածքի հիանալի հետազոտություն, բացահայտվել են թշնամու դիրքերը, ծուղակները, մարդկանց քանակը, զինվածության աստիճանը: Ականազերծել են տարածքներ, որ կարողանան մոտենալ ուղղաթիռին: Գործողությունը նախապատրաստվել է, նոյեմբերի 20-ից սկսած շարունակաբար իրականացրել են ու փայլուն արդյունք ստացել: Առաջնագծում կանգնած տղաներն ապահովել են չորս հատուկջոկատայինների գործողությունների հաջողությունը»,- ԼՂՀ զինված ուժերի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողության որոշ մանրամասներ ներկայացրեց քաղաքագետը՝ հավելելով, որ ավելի մանրամասն կարող է հայտնել միայն պաշտպանության նախարարությունը:
Հ. Մելիք-Շահնազարյանի խոսքով, բուն գործողության ընթացքում հակառակորդի կողմից եղել է 5-7զոհ, հատկապես այն ծուղակի անձնակազմը, որ պետք է դիմավորեր հատուկջոկատայիններին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից հայկական ուղղաթիռը խոցվել էր նոյեմբերի 12-ին: Մի քանի օր անց ԼՂՀ զինված ուժերը դիմել են խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան