Միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների տապալման դեպքում Իրանը «փոխարինող նախագիծ» է մշակել
«Միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների տապալման դեպքում Իրանը «փոխարինող նախագիծ» է մշակել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ այսօր լրանում է ժնևյան համաձայնագրով նախատեսված Իրանի և «5+1 խմբի» բանակցությունների վերջնաժամկետը: Անցած մի քանի օրվա ընթացքում Իրանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարների միջև մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել:
Այսօր կայացել է նաև Իրանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ իրանցի պաշտոնյաներից մեկը «Ռոյթերզին» տված հարցազրույցում տեղեկացրել է, որ եթե այսօր սպասվելիք համաձայնությունը տապալվի, ապա Իրանը «փոխարինող նախագիծ» կներկայացնի:
Թեմայի առնչությամբ մեկնաբանոթյուն՝
Ի՞նչ առաջընթաց է արձանագրվել Իրանի միջուկային խնդրի կարգավորման հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում