ԵՏՄ-ն հարցականի տակ չի դնի ՀՀ և Վրաստանի միջև առկա ազատ առևտրի ռեժիմը. Շ.Քոչարյան
«Ամբողջ բանակցային գործընթացի ժամանակ մենք բարձրաձայնում էինք, որպեսզի մեր և Վրաստանի միջև առկա ազատ առևտրի ռեժիմը հանկարծ հարցականի տակ չդրվի: Ինչպես նաև հարցականի տակ չդրվեն մեր արտոնյալ առևտրային հարաբերությունները Իրանի հետ, և մեզ հաջողվեց»,-ԱԺ-ում ընթացող «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` պարզաբանելով, որ ԵՏՄ-ին միանալու պայմանագրում ամրագրվել է, որ այն պայմանագրերը, որոնք Հայաստանը ստորագրել է մինչև ԵՏՄ պայմանագրի ստորագրումը չեն վտանգվի:
Շ. Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին միայն այն ժամանակ, երբ չորս երկրների խորհրդարանները` Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի ու Հայաստանի կվավերացնեն պայմանագիրը. «Չորսը հենց վավերացնեն` մենք էլ կդառնանք միության անդամ, բայց ոչ շուտ, քանի 2015թ-ի հունվարի մեկը, քանի որ հենց այդ ժամանակից է գործելու ԵՏՄ-ն»: