System of a Down խումբը համերգ է տալու Հայաստանում (տեսանյութ)
System of a Down խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է գալու «Wake Up The Souls» համերգային շրջագայությամբ: Այն մեկնարկելու է ապրիլի 10-ին՝ Լոնդոնում, այնուհետև կլինեն Քյոլնում, Լիոնում, Բրյուսելում, Ամստերդամում, Մոսկվայում, եզրափակվելու է ապրիլի 23-ին՝ Երևանում՝ Հանրապետության հրապարակում: Այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան էջից:
Խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Ջոն Դոլմայանը(հարվածային գործիքներ), Դարոն Մալաքյանը (Տարոն Մալախյան) (կիթառ, վոկալ) և Շավո Օդաջյանը (Շավարշ Օդաջյան) (բասս կիթառ)։
Խումբը երգեր ունի նվիրված Ցեղասպանությանը, System of a Down-ը քարոզչական միջոցառումներ է կազմմակերպել հօգուտ ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ-ում: