«Անվճար դասագրքեր» ծրագրի շրջանակներում 307 անապահով աշակերտի անվճար դասագիրք է տրամադրվել
«Անվճար դասագրքեր» ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը, բարերարների շնորհիվ 2014-2015 ուսումնական տարում 4,154 անվճար դասագիրք է տրամադրվել 307 անապահով աշակերտի: Այս մասին տեղակացնում է «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի լրատվական ծառայությունը:
2010թ. սկսած «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իրականացնում է «Անվճար դասագրքեր» ծրագիրը` օժանդակելու հատկապես կարիքավոր երեխաներին, որոնց ծնողները ծանր սոցիալական պայմաններում պարզապես անկարող են հոգալ դասագրքերի ծախսերը: Ծրագրի շահառուներ են հանդիսանում Հայաստանի եւ Արցախի Վ. Թեքեյանի անվան հինգ դպրոցների սաները:
Ծրագրի իրականացման հինգ տարիների ընթացքում ընդհանուր առմամբ հիմնադրամը տրամադրել է 9,939 դասագիրք ՀՀ 6,345,381 դրամ արժողությամբ (շուրջ USD 15,650).
Այս գործում մեծ դերակատարություն ունի ԹԿՀ հիմնադիր մարմին Լոնդոնի Թեքեյան Թրաստը, որի ջանքերի շնորհիվ յուրաքանչյուր տարի դասագրքերի ֆոնդ է կուտակվում, ինչն էլ հնարավորություն է տալիս իրականացնել ծրագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա