«Թուրքիան իր իսկ ընտրության պատանդն է դարձել»
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անցկացվել է «Թուրքիա-Հայաստան սահմանը» խորագրով խորհրդաժողովը: Հայաստանի և Ղարաբաղի հարցում Թուրքիայի որդեգրած քաղաքականության մասին է խոսել Ժնևի համալսարանի դասախոս, լրագրող Վիգեն Չիթերյանը:
«Արդյո՞ք հնարավոր կլիներ խուսափել ղարաբաղյան հիմնախնդրից, եթե Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացը տեղի ունենար 1960-70-ականներին»,- իր հնչեցրած հարցին ի պատասխան Չիթերյանը նշել է, որ Թուրքիան ղարաբաղյան հարցում գաղափարական ուղին ընտրեց և իր իսկ ընտրության պատանդն է դարձել:
Թուրքական «Էվրենսել» կայքը տեղեկացնում է, որ ըստ վերոնշյալ բանախոսի՝ Թուրքիայի կողմից հայկական սահմանը փակելուց և 2008 թվականից հետո իրավիճակը փոխելուն ուղղված ջանքերի ձախողումից հետո կարիք կա առավել համարձակ քայլեր ձեռնարկել և խաղաղություն հաստատել: