Ալի Խամենեի. ԱՄՆ-ն և եվրոպական գաղութարար երկրները չեն կարող Իրանին ծնկի բերել
«ԱՄՆ-ն և եվրոպական գաղութարար երկրները չեն կարող Իրանին ծնկի բերել»,-այդ մասին իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Նկատնեք, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ Վիեննայում 7 օր տևած բանակցությունները նախօրեին ավարտվեցին առանց վերջնական համաձայնության: Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ներկայացուցիչները որոշում են կայացրել բանակցությունները երկարացնել մինչև 2015 թ. հուլիսի 1-ը (իրանական թիր ամսվա 10-ը):
Իրանի հոգևոր առաջնորդը, անդրադառնալով նախօրեին Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին, մասնավորապես նշել է. «Միացյալ Նահանգներն ու եվրոպական գաղութարար երկրները Իրանի միջուկային խնդրի հարցով հավաքվել էին, իրենց ողջ ջանքներն էին գործադրում, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությանը ծնկի բերեին, սակայն չկարողացան և չեն էլ կարողանալու»:
Հիշեցնենք, որ «ԻՌԻԲ»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռուստատեսությամբ ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով նախօրեին միջուկային խնդրի շուրջ Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին, մասնավորապես նշել է. «Իրանը որևէ զիջման չի գնացել և չի էլ գնալու. այսօր բանակցող կողմերն արդեն համոզվել են, որ Իրանի նկատմամբ ճնշման ու պատժամիջոցների կիրառումն անօգուտ է: Ցենտրիֆուգների աշխատանքը երբևէ չի ընդհատվելու և ժողովրդի կյանքի անիվն էլ ավելի լավ է պտտվելու: Այսօր աշխարհը գիտակցել է, որ Իրանի հետ պետք է միայն երկխոսության, տրամաբանության ու բանակցության միջոցով հարաբերվի»:
Իրանի ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին էլ թեմայի առնչությամբ հետևյալ կարծիքն է հայտնել. «Բանակցությունների երկարաձգման նպատակն այն չէ, որ 7 ամիս բանակցենք, այլ որոշված է, որ առաջիկա շաբաթների ընթացքում հանսնել ընհանուր համաձայնության և դրանից անմիջապես հետո սկսել համաձայնության մարնամասնությունների քննարկումը»:
Նախորդող`
Ի՞նչ առաջընթաց է արձանագրվել Իրանի միջուկային խնդրի կարգավորման հարցում