Չավուշօղլու. Մենք շարունակում ենք մեր ջանքերը ԱՄՆ Կոնգրեսում հայկական թեզերի ճանաչումը կանխելու համար
«Թուրքիան շարունակում է աշխատանքներ տանել 2015 թվականին ԱՄՆ Կոնգրեսում հայկական բանաձևերի ընդունումը կանխելու համար»,-հայտարարել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն` Թուրքիայի ազգային մեծ ժողովում 2015 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորների հարցերին պատասխանելիս:
Ինչպես հայտնում է թուրքական «Աքշամ» թերթը, Չավուշօղլուն ընդգծել է, որ լոբբիստական կազմակերպություններն ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ, իսկ ԱԳՆ-ն այլ նախարարությունների հետ համատեղ համակարգված աշխատանքներ է իրականացնում: