Դմիտրի Պոլիկանով. Ներկայումս աշխարհում ընթացող գործընթացները, որ այլ ինչ են, քան նոր «սառը պատերազմ»
Ներկայումս աշխարհում ընթացող գործընթացները, որ այլ ինչ են, քան նոր «սառը պատերազմ»: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել ռուս վերլուծաբան, ռուսաստանյան «ПИР-Центр» կենտրոնի փոխնախագահ Դմիտրի Պոլիկանովը:
«Նոր սառը պատերազմը արդեն ընթանում է: Բոլորը ձևացնում են թե դա այդպես չէ, սակայն գործնականում հակասությունների վերացման համար ներկայումս գոյություն ունեցող հաթակները չեն գործում: Ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ էլ «յոթնյակներն» և «քսանյակները» չեն կարող հանգուցալուծել առկա ճգնաժամները: Չի աշխատում նաև համաձայնությունների ձեռքբերման գործիքակազմը: Այս տեսանկյունից տարբեր բևեռների միջև հակասությունները միայն խորանում են, առավել ևս, որ այժմ դրանց տրվում է նաև արժեքային նրբերանգ»,-նշել է Դմիտրի Պոլիկանովը:
Վերլուծաբանի կարծիքով` ներկայումս աշխարհում կա երեք աշխարհաքաղաքական բևեռ: Առաջինը բևեռում Միացյալ Նահանգներն են և իրենց դաշնակիցները, որոնք, հիմնվելով որոշակի բարոյական սկզբունքների վրա, ձգտում են հաստատել «համաշխարհային արդարադատությունը» իրականացնելու իրենց իրավունքը: Մյուս բևեռում, ըստ վերլուծաբանի, գտնվում են Ռուսաստանը, Չինաստանը և ԲԻՐԿՍ անդամ մյուս երկրները, որոնք պաշտպանում են ավելի ավանդական պահպանողական արժեքները: Իսկ վերջին` երրորդ բևեռը իսլամական աշխարհն է, որը նույնպես առաջ է քաշում իր յուրհատուկ պայմաններն ու օրենքները:
«Այս բևեռները պայմանավորվելու համար համապատասխան հարթակ չունեն, դրա համար դեռևս պայքարում են և պատեր կառուցում: «Երկաթյա վարագույրեր»-ին գործը դեռևս չի հասել, սակայն տեղեկատվական պատերազմների մակարդակով, մարդկանց գիտակցության համար սառը պատերազմն արդեն ընթանում է»,- նշել է Դմիտրի Պոլիկանովը:
Վերլուծաբանի կարծիքով «հին սառը պատերազմի» բաղադրիչներից առկա պայմաններում կպահպանվի միային տեղատվակական պատերազմը: Այն, ըստ Դմիտրի Պոլիկանովի, գերիշխող կլնի «21-րդ դարի սառը պատերազմում»:
Նախորդիվ`
Դմիտրի Պոլիկանով. Փոքր երկրները պետք է պահպանեն առավելագույն չեզոքություն