ՏԻՄ ընտրություններ. Սյունիքում առաջադրվածները գործող գյուղապետերն են
Վաղվանից կմեկնարկի Հայատանի մի քանի մարզերի մի քանի համայնքներում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Ընտրությունները նախատեսված են դեկտեմբերի 14-ին, քարոզարշավը կշարունակվի մինչև դեկտեմբերի 12-ը: Գրանցված թեկնածուները ինքնաբացարակ կարող են հայտնել մինչև դեկտեմբերի 4-ը:
Սյունիքում համայնքապետ ընտրելու են Ձորաստան ու Կուրիս գյուղերում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջից տեղեկացանք, որ համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ական, Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Սուրիկ Գրիգորյանի դեմ պայքարելու է անկուսակցական, ինքնաառաջադրված Վարդան Գալստյանը:
Ձորաստանում առաջադրված երեք թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել, ընտրապայքարը գյուղապետի պաշտոնի համար շարունակելու են ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող գյուղապետ Ավետիս Ավետիսյանն ու Կապանի թեթև ատլետիկայի մարզադպրոցի տնտեսվար Գևորգ Հարությունյանը: Նա ևս Հանրապետական կուսակցության անդամ է, սակայն ինքնառաջադրվել է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին ՏԻՄ ընտրություններ անցկացվելու են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռիի, Շիրակի, Գեղարքունքի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մի քանի համայնքներում:
Նախորդող հրապարակումներ՝
Չարենցավանում ՀՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետի թեկնածությունը
Տավուշի երկու համայնքում պաշտոնի համար կպայքարեն գյուղապետերը
22 տարի գյուղը ղեկավարող ՀՀԿ-ականը կրկին առաջադրվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները