HRW. Հորդանանի իշխանություններն արտաքսել են սիրիացի փախստականներին
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Հորդանանի իշխանություններն արտաքսել են «խոցելի սիրիացի փախստականներին», այդ թվում վիրավոր տղամարդականց և միայնակ երեխաների: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով Associated Press գործակալությանը:
Ըստ կազմակերպության նոր զեկույցի` արտաքսվածների մեջ եղել է 12 սիրիացի, ովքեր բուժում էին ստացել վերականգնողական կենտրոնում, և չորս փախստական, որից երեքը երեխաներ, ում Սիրիայի հետ սահմանային գոտում կանգնեցրել են Հորդանանի սահմանապահները:
«Փախստականները Հորդանանի համար ծանր բեռ են դարձել, սակայն դա չի կարող վերջիններիս հակամարտության գոտի ուղարկելու արդարացում լինել: Առավել ևս եթե խոսքը երեխաների ու բուժվող մարդկանց մասին է: Դա վախի մթնոլորտ է ստեղծում, վատացնում է բոլոր փախստականների հոգեբանական վիճակը»,-ասել է HRW-ի Մերձավոր Արևելքի բաժնի վարիչ Նադիմ Հուրին:
Հորդանանի իշխանությունները հերքում են մեղադրանքները: