Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը հունվարի 1-ից կբարձրանա. «ՀԺ»
Երևանի քաղաքապետարանի մոտ 2000 աշխատողների ամսական աշխատավարձը հունվարի 1-ից հնարավոր է բարձրանա: Համապատասխան նախագիծը դրվել է Երևանի ավագանու քննարկմանը: Խոսքը աշխատավարձերի 15 տոկոս բարձրացման մասին է: Այս մասին գրել է «Հայկական Ժամանակ»-ը:
«Քաղաքապետարանն այս քայլը հիմնավորում է «աշխատանքի կազմակերպման արդյունավետության բարձրացմամբ»: Նախագծի ընդունման դեպքում հունվարի մեկից հավաքարարներն ու պահակները կստանան 120 հազար դրամ աշխատավարձ»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան