Զարուհի Փոստանջյանը և «Ժառանգության» մի շարք երիտասարդներ դժգոհ են Րաֆֆի Հովհաննիսյանից. «Իրավունք»
«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ Րաֆֆի Հովհաննիսյանից բավական դժգոհ է Զարուհի Փոստանջյանը և արմատական տեսակետներ ունեցող մի շարք երիտասարդ գործիչներ: Նրանք կուսակցության առաջնորդին մեղադրում են չափազանց մեղմ դիրքորոշում ունենալու մեջ, նրա ելույթը Բրյուսելում և Երևանյան ասուլիսը գնահատում են «լղոզված» և ամենակարևորը, այնքան էլ խելամիտ չեն համարում «Ժառանգության» որոշումը (որը մեծամասնություն է ստացել) առայժմ շարունակել մնալ «եռյակի» կազմում՝ մինչև առաջիկա հանրահավաքը: Զարուհի Փոստանջյանն իր այդ դժգոհությունը դրսևորում է նաև հրապարակավ՝ միտումնավոր չի մաքրում սեփական ֆեյսբուքյան էջից Րաֆֆուն ծաղրող և քննադատող գրառումները և մեկնաբանությունները»: