Ջեյմս Ուորլիք. Ես կարդացել եմ խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերի տարհանման հատուկ գործողության մասին
«Ես կարդացել եմ հաղորդագրություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում զորքերի շփման գծում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերի տարհանման համար հատուկ գործողություն է իրականացվել: Մենք կոչ ենք անում կողմերին սևեռել ուշադրությունը խաղաղ և վերջնական լուծման վրա»,- այս մասին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Նոյեմբերի 12-ին արձանագրված միջադեպը ողբերգություն է, որի կրկնությունից մենք պետք է ապագայում խուսափենք: Մենք կոչ ենք անում կողմերին լինել զուսպ, բևեռել ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման վրա: Հակամարտության սրումն ու լարվածության աճը կհարվածեն խաղաղ բանակցություններին, կբարդացնեն հումանիտար խնդիրների լուծումը, որոնք ծագել են հակամարտության հետևանքով»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ` նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է Արցախի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռ, որն ուսումնամարզական թռիչք էր կատարում: Այն տարածքը, որտեղ արձանագրվել է միջադեպը, շփման գծին բավականին մոտ է: Հակառակորդը միջադեպից հետո շարունակել է տարբեր տրամաչափերի զենքերից ինտենսիվ կերպով կրակ բացել միջադեպի վայրի ուղղությամբ:
Այնուհանդերձ, նոյեմբերի 22-ին ՊԲ մամուլի ծառայության փոխանցմամբ` ՊԲ ուժերը հատուկ գործողություն են իրականացրել, որի արդյունքում դեպքի վայրից դուրս են բերվել անձնակազմի անդամներից մեկի դին, երկուսի` մասունքները, ինչպես և Մի-24-ի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ գործողության հետևանքով Ադրբեջանի ԶՈւ-ն ունեցել է 2 կորուստ, հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Նյութեր թեմայի շուրջ`
Մովսես Հակոբյան. Ադրբեջանը չի կարող սահմանափակել Արցախի Հանրապետության օդային տարածքը
Սեյրան Օհանյան. Հակառակորդը, թիկունքից հարվածելով հայկական բանակին, միշտ դիմահար ուժեղ հարված է ստանալու
«Եռաբլուր»-ում զինվորական արարողակարգով հուղարկավորում են խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին (լուսանկարներ, տեսանյութ)
Արցախի պաշտպանության նախարար. Մենք պարտադրված ենք դիմել հատուկ գործողությունների
Սեյրան Օհանյան. Այսուհետ էլ հայկական կողմն արժանի պատասխան է տալու ցանկացած այսպիսի սադրանքի
Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին
Այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին. Ա. Հովհաննիսյան
ՊԲ. ԼՂՀ հատուկ ստորաբաժանումները խոցված ուղղաթիռի անկման վայրում իրականացրել են հատուկ նշանակության գործողություն
ԼՂՀ ՊՆ. Իրադրությունն առաջնագծում լարվել է
Սահմանին լարված իրավիճակն առայժմ հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին. Ա. Հովհաննիսյան
Կատարվածը ադրբեջանական վարչակազմի ձեռքի գործն է. Ֆրանսուա Ռոշբլուան