Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատմական այցը Ստրասբուրգ
Ժամեր անց պաշտոնական այցով Ստրասբուրգ կժամանի Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Հռոմի պապի Ստրասբուրգ այցը լինելու է բավական կարճ, սակայն շատ հագեցած։ Ինչպես Ստրասբուրգից հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, Պապը Ստրասբուրգ է ժամանելու Ֆրանսիայի ժամով առավոտյան ժամը 10-ին։
Ֆրանցիսկոս պապը կայցելի Եվրոպական խորհրդարան, որտեղ հանդիպումներ կունենա Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենզիի՝ որպես Եվրամիությունում նախագահող երկիր, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ։
Հանդիպումներից հետո Ֆրանցիսկոս պապը ելույթ կունենա նաև Եվրախորհրդարանի լիագումար նիստում։ Եվրոպական խորհրդարանից հետո Հռոմի պապը կայցելի Եվրոպայի խորհուրդ, որտեղ կհանդիպի ԵԽ ղեկավարության հետ՝ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորի, ՄԻԵԴ նախագահ Դին Շպիլմանի, մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի հետ։
Նորին Սրբությունը կմասնակցի նաև Եվրոպայի խորհրդի 65-ամյակի հանդիսավոր նիստին և հանդես կգա ելույթով։
Նշենք, որ Ֆրանցիսկոս պապը կլինի Հռոմի 2-րդ պապը, ով այցելում է Ստրասբուրգ և ելույթ ուենում Եվրոպական կառույցներում։ Առաջին անգամ Ստրասբուրգ այցելել է Հովհաննես Պողոս 2-րդը՝ 1988թ-ին։
Ստրասբուրգ այցը կլինի Ֆրանցիսկոս պապի հինգերորդ արտասահմանյան այցը՝ 2013թ-ի մարտին Հռոմի պապ ընտրվելուց հետո։