Ռ. Ամիրխանյանի հոբելյանական երեկոյի ընթացքում կայանալու է համաշխարհային պրեմիերա
Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 1-ին տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից:
Հոբելյանական երեկոյին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Գյումրու «Տիրամայր» երգչախումբը՝ Ռ. Մլքեյանի ղեկավարությամբ:
Ծրագրում կհնչեն Ռոբերտ Ամիրխանյանի «Պոետի կյանքը» օրատորիան՝ նվիրված Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին /համաշխարհային պրեմիերա/, խմբերգերի շարք և մեներգերի ընտրանի: Մենակատարներն են լինելու` Մոնիկա Մանուչարովա, Մերի Մնջոյան, Աննա Ավդալյան, Ծովինար Գևորգյան, Մելինե Գալոյան:
Հոբելյանական երեկոն կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին