Հասան Ռոհանի. Միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունները հանգեցնելու են վերջնական համաձայնության
«Միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունները հանգեցնելու են վերջնական համաձայնության»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը հեռուստատեսությամբ ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով նախօրեին միջուկային խնդրի շուրջ Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին, մասնավորապես նշել է. «Իրանը որևէ զիջման չի գնացել և չի էլ գնալու. այսօր բանակցող կողմերն արդեն համոզվել են, որ Իրանի նկատմամբ ճնշման ու պատժամիջոցների կիրառումն անօգուտ է»:
Շարունակելով խոսքը՝ Հասան Ռոհանին հավելել է. «Ցենտրիֆուգների աշխատանքը երբևէ չի ընդհատվելու և ժողովրդի կյանքի անիվն էլ ավելի լավ է պտտվելու: Այսօր աշխարհը գիտակցել է, որ Իրանի հետ պետք է միայն երկխոսության, տրամաբանության ու բանակցության միջոցով հարաբերվի»:
Նկատնեք, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ Վիեննայում 7 օր տևած բանակցությունները նախօրեին ավարտվեցին առանց վերջնական համաձայնության: Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ներկայացուցիչները որոշում են կայացրել բանակցությունները երկարացնել մինչև 2015 թ. հուլիսի 1-ը (իրանական թիր ամսվա 10-ը):
«ԻՌԻԲ»-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով բանակցությունների արդյունքին, մասնավորապես նշել է. «Բանակցությունների երկարաձգման նպատակն այն չէ, որ 7 ամիս բանակցենք, այլ որոշված է, որ առաջիկա շաբաթների ընթացքում հանսնել ընհանուր համաձայնության և դրանից անմիջապես հետո սկսել համաձայնության մարնամասնությունների քննարկումը»:
Թեմայի առնչությամբ մեկնաբանոթյուն՝
Ի՞նչ առաջընթաց է արձանագրվել Իրանի միջուկային խնդրի կարգավորման հարցում