«Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցումը ռազմաքաղաքական նշանակություն ունեցող ծրագիր է»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2014»-ի շրջանակներում կազմակերպված գալա միջոցառմանը և հանդես եկել ելույթով: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախի կյանքին, ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, կարևորել Սփյուռքի հետ համագործակցությունը:
Խոսելով «Հեռուստամարաթոն-2014»-ի հիմնական նպատակը հանդիսացող Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցման մասին՝ երկրի ղեկավարն այն բնութագրել է որպես Արցախի և ողջ հայ ժողովրդի համար ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական առանցքային նշանակություն ունեցող ծրագիր:
Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար բարերար Ջերալդ Թրփանջյանին հանձնել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:
Արցախյան կողմից միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան