ԵԽԽՎ նախագահը անհանգստացած է Ադրբեջանում նոր ձերբակալություններով
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորն անհանգստություն է հայտնում Ադրբեջանում նոր ձերբակալությունների կապակցությամբ: Բրասյորն իր թվիթերյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է. «Անհանգստացած եմ Ադրբեջանում իրավապաշտպանների նոր ձերբակալություններով: Միանում եմ հանձնակատար Մյուժնիեկսի կոչին, որ պետք է դադարեցնել իրավապաշտպանների հետապնդումները»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի դատարանի որոշմամբ իրավապաշտպան Էլչին Նամազովը ձերբակալվել է 15 օրով, ոստիկաններին չենթարկվելու համար, խուզարկվել է նրա գրասենյակը և առգրավվել են փաստաթղթերը: