Հայագետ. Չենք կարողացել առ այսօր գոնե ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին
«Հայաստանում շատ խնդիրներում և քաղաքականապես, և գիտական տեսակետից պասիվ ենք: Մենք պասիվ են, միայն փստագրողներ ենք, արձանագրողներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը՝ կապված Ջուղայի, Նախիջևանի հայկական հուշարձանների վերացման հետ:
Նրա խոսքով, թե Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, տարբեր հասարակական կազմակերպությունները այդ խնդիրների մասին բարձրաձայնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում, բայց մինչև վերջ չեն գնացել. «Չենք կարողացել առ այսօր գոնե ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին»:
Ա. Այվազյանի խոսքով, առանձին անհատներ անդրադառնում են այդ խնդիրներին, բարձաձայնում են հնարավոր բոլոր ատյաններում, սակայն միայն պետական մակարդակով խնդրի բարձրացման պարագայում հնարավոր է հասնել հաջողության:
«Գիտնականները կարող են գրել, իսկ բարձրաձայնելն արդեն պետական մարմինների գործն է»,- ասաց նա:
Ա. Այվազյանին զարմացրել է այն հանգամանքը, որ նույնիսկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան որևէ հայտարարությամբ հանդես չի եկել Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների կործանման խնդրի վերաբերյալ:
Հայագետի խոսքով, նույնիսկ հենց Հայաստանում գտնվող մշակութային արժեքների գիտական հետազոտման համար պետականորեն մշակված ծրագիր չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին