Ճիշտ չէ, որ «լակմուսային թուղթ» արտահայտությամբ ընդդիմադիրը ընդդիմադիրի հետ խոսի. Ա. Մարտիորսյան
Ինչո՞ւ եռյակը ձգձգեց գործընթացը և իմպիչմենտի նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանն է հանդես գալիս: Այս հարցի շուրջ Panorama.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
-Պարոն Մարտիրոսյան, Ն.Փաշինյանը պատրաստվում է հանդես գալ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին որոշման նախագծով, որն արդեն որակվում է իբրև լակմուսային թուղթ ընդդիմադիր դաշտի համար` եթե չմիանան դրան, ապա պարզ կլինի, թե ով ով է դաշտում:
-Իրականում լակմուսի այնքան թղթեր են եղել մինչև հիմա` քաղաքական ուժերի, քաղաքական ու հասարակական գործիչների հետ կապված, որ ասելու չի: Ես էլ կարող եմ ասել, որ մինչև 2013թ-ի նախագահական ընտրությունների քվեարկության օրը ով չէր պաշտպանում Րաֆֆի Հովհաննիսյանին, ուրեմն իրենք լրիվ իշխանական են…. լակմուսի շատ թղթեր կան, դրա համար չեմ կարծում, որ «լակմուսային թուղթ» արտահայտությամբ պետք է ընդդիմադիրը ընդդիմադիրի հետ խոսի: Ամեն դեպքում այն, որ «Ժառանգությունը» Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջում է տեղյակ եք, դա մենք կուսակցության հայտարարությամբ ենք ընդունել, ուստիև այդ լակմուսային թուղթը հաստատ «Ժառանգությանը» չի վերաբերվում:
-Կարծիք կա, որ Ն.Փաշինյանի նախաձեռնության հիմքում ընդդիմադիր բևեռը զբաղեցնելն ու հիմնավորվելն է` 2017-2018թթ-ի ընտրություններից առաջ:
-Ի տարբերություն իշխանական դաշտի ընդդիմադիր դաշտն անսահման է և ցանկացած ոք, որ ցանկանում է այդ դաշտում տեղ ունենա որևէ խնդիր այդ իմաստով չունի և կարող է հանգիստ այդ դաշտում միանգամից իր տեղը զբաղեցնել: Բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե հասարակությունը ինչպես դրան կարձագանքի և ինչպիսի աջակցություն կունենա տվյալ ընդդիմադիր ուժը հասարակության մոտ: Խնդիրը միայն դա է, թե չէ դաշտն անսահման է:
-Կարծում եք «Ժառանգություն» խմբակցության Ձեր գործընկերները կմասնակցե՞ն ստորագրահավաքին, որպեսզի հարցը արտահերթ կարգով քննարկման դրվի:
-Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը կդիմի մեր գործընկերներին, իրենք կքննարկեն և եթե անհրաժեշտություն լինի, ապա վարչությունում էլ հարցը կքննարկենք:
-Պարոն Մարտիրոսյան, գոնե «Ժառանգությունը» եռյակում հրաժարական բառից ու պահանջից չի խուսափել, անգամ պաշտոնական հայտարարություն ունեք: Ինչո՞ւ եռյակը չտարավ զարգացումները դեպի այն, ինչ այսօր առաջարկում է Ն.Փաշինյանը:
-Չեմ կարող ասել… երևի թե այն պարզ պատճառով, որ ակնհայտ է, որ Հանրապետական մեծամասնությունը դեմ է լինելու այս նախաձեռնությանը, իսկ հայտնի է, որ իմպիչմենտի համար պատգամավորների 2/3-ի համաձայնությունն է հարկավոր:
Թեմային առնչվող`
Ենթադրելի է, որ հրաժարական պահանջող ուժերը պետք է միանան այս նախաձեռնությանը. Է.Մարուքյան
Բոլորի համար սա շատ լավ քննության պահ է. Զ. Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները