Աջափնյակի և Շենգավիթի օդը հատկապես վտանգավոր է երեխաների համար. Ավագանու որոշման նախագիծ
Երևանի Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջաններում մարդու առողջության վրա խիստ բացասաբար են ազդում տրանսպորտային արտանետման վնասակար նյութերը: Այս մասին ասված է Երևանի ավագանու որոշման նախագծում, որն ընդգրկված էր այսօրվա նիստի օրակարգում:
Ավագանու որոշման նախագծով առաջարկվում է այս երկու համայնքերում կանաչապատում իրականացնելու համար հաջորդ տար ծախսել 94136,4 հազար դրամ:
Հիմնավորվում է, որ Երևան քաղաքի մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցություն ունեն արդյունաբերական ձեռնարկությունները՝ «Երևան ՋԷԿ» և «Նաիրիտ» գործարանները։ Այս գործարանները գտնվում են Շենգավիթ վարչական շրջանում։ Համեմատաբար, փոքր տարածքում տրանսպորտային միջոցների առատությունը զգալիորեն վատթարացրել են շրջակա տարածքների օդային ավազանների և հողերի վիճակը։
Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջաններում մարդու առողջության վրա խիստ բացասաբար են ազդում տրանսպորտային արտանետման վնասակար նյութերը։ Բնակիչների շնչառական համակարգի վրա ոչ պակաս վնասակար ազդեցություն ունի նաև սովորական փոշին։
Ծանր մետաղներ պարունակող հողը հողմահարման դեպքում մանր մասնիկների տեսքով բարձրանում է վեր, խառնվում օդի հետ և շնչառական ուղիներով թափանցում մարդու օրգանիզմ՝ «հագեցնելով» այն ծանր մետաղներով։ Դա հատկապես վտանգավոր է երեխաների համար, որոնք շփվում են հողի և ավազի հետ։
Ավագանին նախատեսում է, որ 2015-ին Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջաններում կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ, կապված շրջակա միջավայրի աղտոտման բացասական ազդեցության հետ՝ բնակչության առողջական վիճակի բարելավման, կանաչ տարածքների հիմնման, վերականգնման նպատակով կանաչ տնկարկների և հանգստի գոտու հիմնման միջոցով։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա