ՏԻՄ ընտրություններ. Քարոզարշավն այսօր մեկնարկում է
Հայաստանյան մարզերի մի քանի համայնքներում այսօրվանից մեկնարկեց քարոզարշավը: ՏԻՄ ընտրութունները նշանակված են դեկտեմբերի 14-ին: Մինչև դեկտեմբերի 4-ը գրանցված թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտնել:
Արագածոտնում համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն երեք համայնքներում՝ Գեղադիր, Հացաշեն, ճարճակիս:
Գեղադիրում գյուղապետի պաշտոնի համար, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի, պայքարելու է երկու թեկնածու: ՀՀԿ-ական գործող համայնքապետ Գևորգյան Գնելի դեմ առաջադրվել է անկուսակցական Տիգրան Գևորգյանը: Նրանք երկուսն էլ ինքնաառաջադրված թեկնածուներ են:
Հացաշենում պայքարի հենց այս փուլից գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Վաչագան Դավթյանը մենակ է մնացել: Նրա դեմ առաջադրված միակ թեկնածուն՝ անկուսակցական Աշոտ Կիրակոսյանն ինքնաբացարկ է հայտնել:
Ճարճակիս համայնքում այս պահին գրանցված երկու թեկնածու կա՝ անկուսակցական, ինքնաառաջադրված Վարո Մուրադյանը և անկուսակցական, ինքնաառաջադրված գործող գյուղապետը՝ Թալաբանի Մադեյանը:
Ուշագրավ է, որ թե այս, թե մյուս համայնքներում ՀՀԿ անդամ գյուղապետերն առաջադրվել են ոչ թե կուսակցության կողմից, այլ ինքնաառաջադրվել են:
Նախորդող հրապարակումներ՝
Չարենցավանում ՀՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետի թեկնածությունը
Տավուշի երկու համայնքում պաշտոնի համար կպայքարեն գյուղապետերը
22 տարի գյուղը ղեկավարող ՀՀԿ-ականը կրկին առաջադրվել է
ՏԻՄ ընտրություններ. Սյունիքում առաջադրվածները գործող գյուղապետերն են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները