Հայ հաքերները տասնյակ ադրբեջանական կայքեր են կոտրել. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ անցած գիշեր հայ հաքերները հարձակվել են ադրբեջանական մի քանի տասնյակ կայքերի վրա՝ այդ կայքերում տեղադրելով հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի լուսանկարները:
«Չենք մոռանում նաև, որ այսօր մեր հերոսի՝ Մոնթեի ծննդյան օրն է: Շնորհավոր ծնունդդ հերոս!!! Մենք ձեզ չենք մոռանա: Աստված ձեր հոգիները լուսավորի»,-գրել են հայ հաքերները ֆեյսբուքյան իրենց էջերում և նշել կիբեր հարձակման ենթարկված ադրբեջանական կայքերի ցանկը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան