Լոռիում առողջապահական հիմնարկների թերությունները շտկելու համար ժամկետ է տրվել
Լոռու մարզի առողջապահական հիմնարկներում առկա է մասնագետ-կադրերի պակաս, փաստաթղթերի կազմման առումով առաջացած խնդիրներ, անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխան պայմանների բացակայություն, բուժսարքավորումների անբավարարություն: Խնդիրները բացահայտվել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հանձնարարությամբ մարզի առողջապահության գլխավոր մասնագետների կատարած ուսումնասիրությունների արդյունքում:
Մարզպետարանից հայտնում են, որ թերությունները շտկելու համար առողջապահական հիմնարկներին կտրվի ժամանակ մինչև 2015թ. հունիս ամիսը, որից հետո ուսումնասիրությունների նոր փուլ կսկսվի:
«Այնտեղ, որտեղ թերությունները կկրկնվեն, խիստ մոտեցում կցուցաբերվի»,- մասնագետների հետ հանդիպմանն ասել է մարզի ղեկավարը:
Մարզպետարանի առողջապահության և սոցապ վարչության պետ Սամվել Լամբարյանը նշել է, որ օրեր առաջ Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը խնդիր է համարվել այն, որ Լոռու մարզում նախորդ տարվա համեմատ նվազել են վճարովի ծառայությունները: Ստացիոնար բուժհաստատությունների ղեկավարները դա բացատրել են հիմնականում բնակչության թվի նվազմամբ, պետական մի շարք ծրագրերի ներդրմամբ և այլ հանգամանքներով: Այսուամենայնիվ, նրանց հանձնարարվել է շտկել իրավիճակը՝ բացառելով ստվերն այս ոլորտում:
Նախորդող հրապարակում՝
Լոռու մարզպետը հանձնարարել է անակնկալ այցեր կատարել կրթօջախներ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում