Թուրքիայի ԱԳՆ. Ջիհադիստներին միացած 600 թուրքերից 100-ը սպանվել է
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլին հայտարարել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը» միացած 600 թուրքերից ավելի քան 100-ը մահացել է մարտադաշտում: Այս մասին հայտնում է Hurriyet Daily-ն:
Նախարարի խոսքով, ավելի քան 7000 օտարերկրացու արգելվել է մուտք գործել Թուրքիա, իսկ 1100 մարդ արտաքսվել է, քանի որ կասկածվել է ջիհադիստական խմբավորումների հետ կապեր ունենալու մեջ:
Չավուշօղլին եվրոպական երկրներին դիմել է Թուրքիային ավելի շատ հետախուզական տվյալներ փոխանցելու խնդրանքով, որպեսզի կարողանան դիմակայել օտարերկրացի զինյալների հոսքին: