Հայ և լիտվացի գործարարները երկու երկրների միջև կզարգացնեն առևտրատնտեսական հարաբերությունները
Զարգացման հայկական գործակալությունը Լիտվայի Արդյունաբերողների Միության հետ համատեղ և Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ նոյեմբերի 27-28-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կազմակերպում են հայ-լիտվական գործարար համաժողով, երկուստեք հանդիպումներ և հայկական արտադրանքի համտես: Այս մասին տեղեկացնում է գործակալության լրատվական ծառայությունը:
Գործարար համաժողովը հարթակ կհանդիսանա երկու երկրների գործարարների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ընդլայնման, նոր գործարար կապերի ստեղծման և ուղղակի ներդրումների ծավալների ավելացման համար: Համաժողովի ընթացքում գործարարները նաև հնարավորություն կունենան հանդիպել և բանակցել լիտվացի գործարարների հետ, ովքեր նախնական հետաքրքրություն են հայտնել Հայաստանում գործնական կապեր հաստատելու վերաբերյալ:
Միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաև համատեղ գործունեության հուշագրերի ստորագրում մի քանի ոլորտներում:
Նշյալ միջոցառումը հնարավորություն կտա հայ և լիտվացի գործարարներին սերտորեն համագործակցել բանկային և ֆինանսական գործունեության, էներգետիկայի/ էներգախնայողության, վերականգնող էներգետիկայի/, լոգիստիկայի, քիմիական արդյունաբերության, սննդի վերամշակման, կոնյակագործության և գինեգործության, գյուղատնտեսության, տեքստիլի և թեթև արդյունաբերության, փայտամշակման և կահույքագործության, դեղագործության, բիոտեխնոլոգիաների, բժշկական սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության և այլ ոլորտներում:
Կներկայացվի Հայաստանի ներդրումային միջավայրի, լոգիստիկայի և ենթակառուցվածքային ոլորտի, «Մերիդիան» Ոսկերչության Ազատ տնտեսական գոտու, Հայաստանի ՏՏ ոլորտի, Լիտվայի Ներդրումային միջավայրի և արտահանման վերաբերյալ շնորհանդեսներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները