Բրազիլիայում էբոլայի դեմ սեփական դեղամիջոցն են ուզում արտադրել
Բրազիլիան մտադիր է էբոլայի դեմ սեփական արտադրության պատվաստանյութ պատրաստել: Խոսքը կատաղության դեմ միջոցի հիման վրա ստեղծվելիք պատվաստանյութի մասին է: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Նշվում է, որ բրազիլական պատվաստանյութը տարբերվելու է Zmapp փորձնական դեղամիջոցից, որի պատրաստումը հոկտեմբերին ԱՄՆ իշխանությունները հանձնարարել էին կենսաբանական 3 լաբորատորիայի: Եթե ամերիկյան դեղամիջոցը նախատեսված է մարդու օրգանիզմի իմունային պաշտպանության բարձրացման, ապա բրազիլականը խթանում է հակամարմինների արտադրությունը:
ԱՀԿ նոյեմբերի 18-ի տվյալներով, էբոլա վարակից զոհերի թիվը կազմել է 5459 մարդ, ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակի 15 հազար 351 դեպք:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին