ՏԻՄ ընտրություններ. Կին գյուղապետը կրկին պայքարում է
Արարատի մարզի հիմնականում ասորաբնակ Վերին Դվին գյուղում դեկտեմբերի 14-ին համայնքապետ են ընտրելու: Մարզի միակ գյուղն է, որտեղ այդ օրն անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ:
ԿԸՀ պաշտոնական կայքէջից Panorama.am-ը տեղեկացավ, որ այս պահին գրանցված երկու թեկնածու կա: Տասը տարի գյուղը ղեկավար կին համայնքապետի դեմ պայքարելու է գյուղապետարանի գյուղատնտեսը՝ անկուսակցական Սերգեյ Աբրամովը:
Գյուղապետ Լյուդիմիլա Պետրովան ևս անկուսակացական է ու ինքնաառաջադրված:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին համայնքապետ են ընտրելու Արարարտի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռիի, Շիրակի, Կոտայքի, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի տարբեր համայնքներում: ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է երեկ, կշարունակվի մինչև դեկտեմբերի 12-ը, թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտնել մինչև դեկտեմբերի 4-ը:
Նախորդող հրապարակումներ՝
ՏԻՄ ընտրություններ. Քարոզարշավն այսօր մեկնարկում է
Չարենցավանում ՀՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետի թեկնածությունը
Տավուշի երկու համայնքում պաշտոնի համար կպայքարեն գյուղապետերը
22 տարի գյուղը ղեկավարող ՀՀԿ-ականը կրկին առաջադրվել է
ՏԻՄ ընտրություններ. Սյունիքում առաջադրվածները գործող գյուղապետերն են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները