ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ գումարը դեռ չկա. «ՀԺ»
Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը ապահովելու համար անհրաժեշտ են զգալի գումարներ, որոնցով պետք է իրականացվի Հայաստանի մաքսային և այլ ոլորտների կանոնակարգերի, ծրագրային ապահովվածության ներդաշնակեցումը ԵՏՄ պահանջներին: Այս մասին գրել է «Հայկական Ժամանակ»-ը:
«Ըստ որոշ գնահատականների, մինչև պաշտոնական անդամակցությունը և դրանից հետո սկզբնական փուլում նշված ներդաշնակեցման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ է մինչև 70 միլիոն դոլար, որի մեծ մասը՝ մոտ 40 միլիոնը, պետք է տրամադրեին ԵՏՄ անդամ երկրները հիմնականում Ռուսաստանը: Արդեն մի քանի ամիս տևած բանակցություններից հետո, մեր տեղեկություններով, Ֆինանսների նախարարությունը հույս չունի, որ կստանա այդ գումարները: Հավաստի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ շուտով ՀՀ կառավարությունը քննարկելու է նշված 40 միլիոնը որևէ այլ աղբյուրից հայթայթելու խնդիրը»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան