ՀՀԿ-ն փակ նիստ է անելու՝ ոչիշխանականների հնարավոր հակադարձումներին հակազդելուն պատրաստվելու համար. «ՀԺ»
Ըստ խորհրդարանի «Հայկական Ժամանակ»-ի աղբյուրների, այսօր ԱԺ Հանրապետական խմբակցությունը փակ նիստ է անելու: Նիստին մասնակցելու են նաև կառավարության, ինչպես նաև Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները: Ըստ հավաստի տեղեկությունների, ՀՀԿ-ն եկող երկուշաբթի մեկնարկելիք ԱԺ քառօրյայից առաջ թրեյնինգ է անում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու համաձայնագրի հարցով:
Թերթի տեղեկություններով, ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը և Սերժ Սարգսյանի խորհրդական Կարինե Մինասյանը իշխող մեծամասնության պատգամավորներին նախապատրաստելու են քառօրյայի ընթացքում ոչ իշխանական պատգամավորների սպասվող հակադարձումներին: