Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարը Արմեն Երիցյանը օգտագործել է սեփական PR-ի համար. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ը գրել է. «Հավաստի աղբյուրները հայտնում են, որ նոյեմբերի 10-ին Շիրակի մարզի Հոռոմի խաչմերուկի մոտ տեղի ունեցած վթարից հետո, երբ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին զեկուցել են տեղի ունեցածի մասին, նա հրահանգել է ոչ մի պարագայում դիակները մեքենայից չհանել՝ մինչև ինքը տեղ չհասնի: Երիցյանը դեպքի վայր է հասել վթարից 1.5 ժամ հետո, և միայն այդ ժամանակ վթարից այրված մեքենայից սկսել են հանել մարդկանց դիակները: Ի դեպ, այս ամենը հիմնավորում է նաև դեպքի օրը Արմեն Երիցյանի արած հայտարարությունը, որը տեղ էր գտել լրատվամիջոցներում:
«Սարսափելի էր ամեն ինչ, մի ահավոր վիճակ էր, վառված էին դիակները, նրանց մաս-մաս էին հանում»,-ասել է նախարարը, ում խոսքից երևում է, որ ինքը ներկա է եղել դիակները մեքենայից հանելու գործընթացին: Իսկ նա դեպքի վայր կարող էր հասնել ամենաուշը ժամուկես հետո: Նախարարը, փաստորեն, առիթը բաց չի թողել տեղի ունեցածը սեփական PR-ի համար օգտագործելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան