ԱՄՆ-ի Մոնթեբելո քաղաքն առաջին անգամ հայ ղեկավար ունի
ԱՄՆ Մոնթեբելո քաղաքի ղեկավար է ընտրվել Ջեք Հաջինյանը՝ դառնալով այդ քաղաքի առաջին հայ քաղաքապետը: Այս մասին գրում է Ասպարեզը:
Երդմնակալության արարողությունը կայացել է նոյեմբերի 25-ին, ներկա է եղել ավելի քան 800 մարդ:
«Լինելով ծնունդով Մոնթեբելոյից, իմ սերն ու նվիրվածությունն եմ ներդրել քաղաքի առավել բարգավաճման համար»,- ասել է նա:
Որպես քաղաքի երկամյա բնակիչ, Հաջինյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Մոնթեբելոյի քաղաքական և տնտեսական կյանքում, հայկական տարբեր կազմակերպությունների աշխատանքներում, նաև Հայ դատի հանձնախմբի անդամ է, Մոնթեբելո-Ստեփանակերտ քույր քաղաքների խորհրդի անդամ, սուրբ Խաչ եկեղեցու հոգեբարձուների խորհրդի գանձապահ:
2011 թվականին Հաջինյանն ընտրվել է Մոնթեբելոյի քաղխորհրդի անդամ: