Աշխարհահռչակ լեհ դաշնակահարը՝ Հայաստանում
Հայաստանում միայն մեկ համերգով ելույթ է ունենալու աշխարհահռչակ լեհ վիրտուոզ դաշնակահար Լեշեկ Մոժջեռը: Համերգը կայանալու է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 15-ին: Այս մասին հայտնում են թատրոնի մամուլի ծառայությունից:
Մոժջեռը ներկայումս համարվում է աշխարհում ամենից պահանջված ջազ երաժիշտներից մեկը, նրա բոլոր համերգները մեծ խանդավառությամբ են ընդունվում բարձրակարգ երաժշտությունը գնահատող հանդիսականների կողմից: Լ. Մոժջեռի այցեքարտն են համարվում Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունների թեմաներով արված ջազային մեկնաբանությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին