Շահեն Պետրոսյան. Բաց երկնքի քաղաքականության անցնելու դեպքում մենք դառնում ենք «проходной двор»
«Ավիացիան առաջին հերթին մեր անվտանգությունն է և մենք չենք կարող ամեն ինչ ազատականացնենք, քանի որ շրջափակման մեջ գտնվող երկիր ենք և գտնվում ենք կիսապատերազմական վիճակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով ՀՀ Կառավարության կողմից բաց երկնքի քաղաքականությանն անցնելու առաջին տարվա արդյունքները ասաց Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:
Նա նշեց. «Ավիափոխադրումների շուկան տրվեց մի անհայտ անձի` խոսքս Արմավիայի մասին է և Հայկական ավիաղուները արհեստականորեն սննկացրեցին: Հայկական ավիաուղիները ստեղծվեց 1992թ.-ին շատ ծանր պայմաններում, սակայն հետագայում Հայկական ավիաուղիների նկատմամբ կիրառվեց ռեյդերություն և մեր ավիաուղիների փշրանքների հիման վրա ստեղծվեց Արմավիան»:
Նրա խոսքով, Սոչիի ավիավթարից հետո Արմավիան պետք է փակվեր, քանի որ զոհվեցին բազմաթիվ մարդիկ և ոչ մի քննություն չիրականացվեց և ոչ ոք չպատժվեց:
Անդրադառնալով «Էիր Արմենիա»-ին Պետրոսյանն ասաց, որ ռուսական ընկերությունները սկսեցին դեմպինգ իրականացնել և նրանք սկսեցին գներ իջեցնել այն ուղղությունների վրա, որտեղ «Էիր Արմենիան» թռիչքներ էր իրականացնում:
Ըստ նրա, տեղի է ունեցել լոբբիստական պատվեր Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀԲ-ի կողմից և բաց երկնքի քաղաքականության անցնելը շահավետ էր ինչ-որ կոնկրետ անձի կամ կլանի, սակայն ինքը փաստեր չունի այս պահին:
«Բաց երկնքի քաղաքականության անցնելու դեպքում դուք դառնում էք «проходной двор» ինչ-որ արկածախնդիրների համար»,-հավելեց Շ.Պետրոսյանը:
Նաև հավելեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո երկիրը կորցնում է ոլորտ ոլորտի հետևից և կարծես թե վերականգնվում է Խորհրդային Միությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները