Վարչապետը հանձնարարեց տնտեսվարողների մոտ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական ստուգումները սահմանափակել
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կառավարության մշտական շեշտադրումներն են՝ տնտեսվարողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ, ինչպես նաև կարևոր է ամեն կերպ խթանել տեղական արտադրողին, թե մակրոտնտեսական առումով, թե մրցունակ միջավայր ստեղծելով, թե տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտությունները էապես նվազեցնելու տեսակետից:
«Պետությունը պետք է արդյունավետ միջամտի, և ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության ու հոգսերի մեջ պահի մեր տնտեսվարողին: Որպես այդպիսի մի քայլ՝ հանձնարարում եմ սահմանափակել յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները մեկ անգամով, իսկ մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները