ԲՀԿ-ն սեփականաշնորհել է համաժողովրդական շարժումը. «168 Ժամ»
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ով եռյակի կողմից հռչակված Համաժողովրդական շարժման խորհրդում համակարգում է աշխատանքը արտախորհրդարանական կուսակցությունների հետ, երեկ տեղեկացրել է, որ արդեն մեկ տասնյակից ավելի կուսակցությունների հետ ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր: Այդ համաձայնագրերի իմաստն այն է, որ համաձայնագիրը ստորագրող կուսակցությունները պատրաստակամություն են հայտնում իրենց մարդկային և կազմակերպչական ռեսուրսներով օգնել Համաժողովրդական շարժմանը. գրել է «168 Ժամ»-ը:
«Չնայած այս կուսակցությունները միանում են Համաժողովրդական շարժմանը, սակայն այս կուսակցությունների ղեկավար կազմի հետ հանդիպում է միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ ՀԱԿ-ը և «Ժառանգությունն» այդ բանակցությունների և համաձայնագրերի հետ որևէ կապ չունեն: Ստացվում է, որ ԲՀԿ-ն սեփականաշնորհել է համաժողովրդական շարժումը: Մյուս խնդիրն այն է, թե երբ պետք է այս կուսակցություններն աջակցեն Համաժողովրդական շարժմանը, որովհետև հայտնի չէ, թե այդ շարժումը երբ է ինչ-որ միջոցառում կազմակերպելու, որ նրանք էլ աջակցեն: Երևի, այդ կուսակցությունները պետք է սպասեն մինչև 2017թ. խորհրդարանական ընտրություններ»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան