Վենեսուելայում 13 դատապարտյալ դեղամիջոցների մահացու չափաբաժին է ընդունել
Ամենաքիչը 13 դատապարտյալ մահացել է վենեսուելական բանտերից մեկում տեղի ունեցած խռովության ընթացքում դեղամիջոցներից ստացված թունավորման պատճառով: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն ` հղում անելով տեղական «AVN» լրատվական գործակալությունը
Աղբյուրի փոխանցմամբ`միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսարևմտյան Լարա նահանգում: Դատապարտյալները, թափանցելով բանտի բուժկետ ի նշան բողոքի սկսել են ընդունել տարբեր դեղամիջոցներ, ինչի հետևանքով տեղի է ունեցել մասսայական թունավորում:
Արդյունքում մահացել է 13 դատապարտյալ, ևս 145-ը` տուժել:
Միջադեպը հադիսացել է երկու օր առաջ սկսված խռովության շարունակությունը: Մասնավորապես` մի խումբ դատապարտյալներ, բողոքելով բանտի աղետալի կենցաղային պայմաններից և գերհագեցածությունից, հացադուլ էին հայտարարել: Ընդվզումը ճնշվել էր ոստիկանության կողմից:
Նշենք, որ Վենեսուելայի քրեակատարողական հիմնարկներում ընդվզումները կրում են հաճախակի բնույթ: Դրանց հիմնական պատճառը բանտերի գերհագեցածությունն է: 14 հազար մարդու համար նախատեսված վենեսուելական բանտերում պահվում է 50 հազար բանտարկյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում