Դեսպան. ՀՀ-ն ունի բարձրակարգ մասնագետներ, ախտորոշման առաջնակարգ միջոցներ, կրթական արդյունավետ համակարգ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրբաննազար Նազարովին։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարարը նշել , որ առողջապահության և բժշկագիտության բնագավառում բազմակողմանի համագործակցությունըսկսվել է 1996թ. Հայաստանի և Թուրքմենստանի կառավարությունների կողմից համաձայնագրի ստորագրումից հետո։
«Մենք համագործակցում ենք առաջնային և մասնագիտացված բուժօգնության, մոր և մանկան առողջության պահպանման, կանխարգելիչ բժշկության և շրջակա միջավայրի պաշտպանության և բազմաթիվ այլ ոլորտներում»,-ասել է Արմեն Մուրադյանը` աշխարհում էբոլա վիրուսի ակտիվացման պայմաններում կարևորելով հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման գործում տեղեկատվության առավել ակտիվ փոխանակման անհրաժեշտությունը։
Օպերատիվ առողջապահական տեղեկությունների փոխանակումը կարևորվել է նաև Գուրբաննազար Նազարովի կողմից։ Նա պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել այս ոլորտում համագործակցության առավել ակտիվացմանը։
«Վստահ եմ, որ առաջիկայում կայանալիք միջկառավարական համաժողովի ընթացքում առողջապահության ոլորտը համակարգող փոխվարչապետի հետ անմիջական քննարկումների արդյունքում համագործակցությունն առավել ինտենսիվ կդառնա»,-ասել է դեսպանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը ոչ միայն բարձրակարգ մասնագետներ, ախտորոշման առաջնակարգմիջոցներ ունի, այլև` կրթական արդյունավետ համակարգ։ Նախարարը հավաստել է, որ, իրոք, համագործակցության մեծ դաշտ կա։
«Մենք պատրաստ ենք բաց աշխատելու և լավագույն մեր փորձը փոխանցելու»,-ասել է Արմեն Մուրադյանը`մասնավորապես անդրադառնալով Հայաստանում սրտաբանական, ինչպես նաև սպորտային վերականգնողական ծառայություններին։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցությունը բժշկական ծառայությունների զարգացման, մասնագետների վերապատրաստման, կրթական և այլ ոլորտներում։
«Վստահ եմ, որ այն կնպաստի ոչ միայն ոլորտի զարգացմանը, այլև մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա