Կեղտոտ հավկիթները հետ են կանչվել խանութներից
Հիմք ընդունելով «ԴԱՎՌՈՒԲ» ՍՊԸ-ի կողմից արտադրված կեղտոտ և թերի մանկշված ձվերի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստացած ահազանգը, ինչպես նաև լրատվամիջոցներում առկա տեղեկատվությունը՝ Ծառայությունը դիտարկումներ է իրականացրել ձվի շուկայում և հայտնաբերել «ԴԱՎՌՈՒԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտադրության 5 փաթեթ (30 հատ) ձու: Այս մասին հայտնում են ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
Քանի որ ձվերը չէին համապատասխանում «ՁՎԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության 2011թ. սեպտեմբերի 29-ի N 1438-Ն որոշման պահանջներին, ձվերը հանվել են վաճառքից:
Ծառայություն է հրավիրվել «ԴԱՎՌՈՒԲ» ՍՊԸ-ի տնօրենը, որին բանավոր բացատրվել է իրենց արտադրանքում առկա թերությունները և տրվել է ժամկետ՝ դրանք շտկելու համար, ինչը տնօրենի կողմից ընդունվել է, և հայտնվել է պատրաստակամություն թերությունները սեղմ ժամկետում վերացնելու վերաբերյալ:
Աղբյուրի համաձայն, 2014 թվականի նոյեմբերի 20-ին «ԴԱՎՌՈՒԲ» ՍՊԸ-ի տնօրենը Ծառայությանը գրավոր տեղեկացրել է այն մասին, որ տրված բանավոր հանձնարարականը լիովին կատարվել է. Երևան քաղաքում գործող խանութներից հետ է կանչվել 60 փաթեթ (360 հատ) թերի մակնշած ձու. նա նաև Ծառայությանն է տրամադրելով նոր կազմված պիտակի օրինակը և պարտավորվել է այսուհետ պահպանել ձվի արտադրությանը ներկայացվող պահանջները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները