Ֆրանսիայի խորհրդարանը քննարկում է Պաղեստին պետության ճանաչման հարցը
Ֆրանսիացի օրենսդիրները քննարկում են Պաղեստին պետության ճանաչման հարցը` հույս ունենալով, որ այդ քայլը կօգնի «հակամարտության լուծմանը»: Քվեարկությունը նախատեսված է դեկտեմբերի 2-ին: Այս մասին հայտնում է France 24-ը:
Խորհրարանում առաջարկը ներկայացրել են սոցիալիստները: Խորհրարանի կողմից Պաղեստին պետության ճանաչումն ունենալու է խորհրդանշական բնույթ:
Նշենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը France Presse գործակալությանը հայտնել էր, որ Ֆրանսիան «Պաղեստին պետության կճանաչի որոշակի պահի»:
Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսում եվրոպական մի շարք երկրների խորհրարաններ` Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Իսպանիայի, ճանաչեցին Պաղեստինի անկախությունը, իսկ անցած ամիս Շվեդիան պաշտոնական մակարդակով ճանաչեց այն: