17-րդ հեռուստամարաթոնի արդյունքը` 12 399 550 ԱՄՆ դոլար
«Հեռուստամարաթոն 2014»-ն արձանագրեց 12 միլիոն 399 հազար 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հավաքագրված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում և Արցախում:
Նշենք, որ ամենամյա հեռուստամարաթոնը մեկնարկել էր երեկ ժամը 20:00-ին ու շարունակվել մինչ այսօր ժամը 08:00-ն:
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը` որպես ռազմավարական ծրագիր հաստատված «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, այլընտրանքային կապ կհաստատի մեր երկու հանրապետությունների միջև: Նոր մայրուղին ոչ միայն կաշխուժացնի ճանապարհի երկայնքով տարածվող 22 մեծ ու փոքր համայնքների կյանքը, այլև կխթանի զբոսաշրջությունը և մեծ հաշվով կնպաստի մեր երկրների տնտեսության առաջխաղացմանը:
Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն 2013»-ի ժամանակ հավաքվել է 22 միլիոն 661 հազար 372 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում, իսկ 2012 թ. անցկացրած հեռուստամարաթոնն արձանագրել էր 21 միլիոն 422 հազար 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները