Վարորդները նախատոնական շրջանում խուսափում են ուղևորներից հինգ կամ տասը հազար դրամանոցներ վերցնել. «ՀԺ»
Մայրաքաղաքի ավտոբուսների և երթուղայինների վարորդները նախատոնական այս շրջանում խուսափում են ուղևորից վերցնել հինգ կամ տասը հազար դրամանոցներ։ Եվ այդպես է ամեն տարեվերջին: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին պատմել է վարորդներից մեկը:
Նա դա պատճառաբանել է նրանով, որ Ամանորի նախաշեմին, երբ մեծ ծավալի առևտուր է լինում, շուկա մեծ ծավալի կեղծ թղթադրամներ են «լցվում», հատկապես խոշոր 5 և 10 հազար դրամանոցներ: Նախօրեին մեծ թղթադրամից հրաժարվելու նման դեպք է տեղի ունեցել թիվ 10 երթուղայինում: Երեկոյան ժամին ուղևորը փորձել է ուղեվարձը վճարել տասը հազարանոց դրամով, վարորդը հրաժարվել է «ստանալ»՝ ասելով, որ հատկապես երեկոյան և վաղ առավոտյան ժամերին, երբ լուսավորությունը թույլ է, խոշոր գումարներ չի ընդունում:
«Ավելի լավ է ես 100 դրամը չստանամ, քան ֆալշ փողի դիմաց 9900 դրամ մանր վերադարձնեմ»,-«Հայկական Ժամանակ»-ի թղթակցին պարզաբանել է երթուղայինի վարորդը։
Ամանորի նախաշեմին դրամանենգության դեպքերն ավելանու՞մ են, թե՝ ոչ, այս շրջանում ահազանգեր ստացվել են՝ ոստիկանությունից պատասխանել են, որ դրամանենգության դեպքերը կոնկրետ Ամանորից առաջ չեն ավելանում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան