Քոչարյանն ու Ծառուկյանը արտերկրում հանդիպել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ երկու շաբաթ առաջ Ժնևում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Նույն տեղեկությունների համաձայն՝ հանդիպման նպատակը և քննարկման հիմնական թեման եղել են Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումները։ «Ժողովուրդ»-ը փորձել է այդ հանդիպման վերաբերյալ մեկնաբանություն ստանալ կողմերից:
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը ոչ հաստատել և ոչ էլ հերքել է հանդիպման լուրը՝ ասելով, որ ինքը նման հանդիպման մասին տեղեկություն չունի: Իսկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը սկզբում խոստացել է ճշտել և պատասխանել թերթի հարցին, սակայն մեկ օր անց ասել է, որ չի կարողանում հարցի պատասխանը ճշտել և դեմ չէ, որ առանց իր մեկնաբանության լուրը տպագրվի:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան