
Քաղաքագետ. Աբխազական երկաթուղին թուրքերի կողմից Հայաստանի շրջափակումը կդարձնի անիմաստ
«Աբխազական երկաթուղին Հայաստանին օգուտ է տալու և թուրքերի կողմից կիրառվող շրջափակումը կդառնա անիմաստ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է ռազմավարական ճեղքում կատարեն և ռուսների հետ դաշնակցած հասնել աբխազական երկաթգծի վերագործարկմանը. «Եթե դուք չեք պայքարում, ապա ոչ ոք չի գալու և ձեր համար պայքարի»:
Քաղաքագետն ասաց, որ Հայաստանի և Վրաստանի իշխանությունները պետք է ակտիվ բանակցություններ սկսեն աբխազական երկաթգիծը վերագործարկելու համար:
«Աբխազական երկաթուղին ձեռնտու է նաև Ռուսաստանի և Իրանին, ովքեր կարող են կապվել միմյանց հետ, իսկ Ռուսաստանը` հասնել մինչև Պարսից ծոցի Բանդեր-Աբաս նավահանգիստ»,-հավելեց Լ. Շիրինյանը: